ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Աղոթարան

Աղոթարան
27.05.2025 | 22:00
Արդա՛ր դատավոր,
երբ գաս Հոր փառքով՝
դատելու կենդանիներին ու մեռյալներին,
դատ մի՛ արա Քո ծառայի դեմ,
այլփրկի՛ր ինձ հավիտենական հրից
և ինձ համար լսելի՛ դարձրու
արդարների երանավետ կանչը
դեպի երկնքի արքայությունդ.
և ողորմի՛ր Քո արարածներին
և ինձ՝ բազմամեղիս:
Ամեն:
Դիտվել է՝ 3309

Մեկնաբանություններ